• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կրթություն Հայաստանում

Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության ամենաառաջատար գիտական կենտրոններից մեկը: Երկրում 1960-ականներից առկա է կրթվածության 99 տոկոսանոց մակարդակ: Կիրառվող գիտություններից ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, միկրոկենսաբանությունը, ճարտարապետությունը եւ բժշկությունը Հայաստանի գիտական եւ կրթական հիմքի անկյունաքարն են: Այսօր, 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետությունում կան 18 պետական համալսարաններ, որոնցից 8-ը միջազգային կառավարում ունեն, եւ ավելի քան 20 մասնավոր համալսարաններ: Հայաստանի շատ համալսարաններ ունեն հազարավոր օտարերկրացի ուսանողներ, դասախոսներ եւ ասպիրանտներ ամբողջ աշխարհից: Ստորեւ կարող եք գտնել պետական համալսարանների ցանկը իրենց հղումներով եւ կրթական ուղղությունների կարճ ներկայացմամբ: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ներկայացված համալսարանների համապատասխան կայքերը այցելելիս:

 

Երեւանի պետական համալսարան

Հիմնվել է 1919թ.:
Ֆակուլտետներ. պատմության, հայ բանասիրության, քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, մաթեմատիկայի, կենսաբանության, աշխարհագրության, երկրաբանության, իրավագիտության, ռուս բանասիրության, արեւելագիտության, լրագրության, փիլիսոփայության եւ հոգեբանության, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, սոցիոլոգիայի, մեխանիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, աստվածաբանության: 
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.ysu.am
 

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան

Հիմնվել է 1919թ.:
Ֆակուլտետներ. ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղագիտության, ռազմական բժշկական:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.ysmu.am
 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան

Հիմնվել է 1933թ.:
Դեպարտամենտներ. համակարգչային համակարգեր եւ ինֆորմատիկա, հանքային ինժեներիա եւ մետալուրգիա, կիբեռնեռիկա, մաթեմատիկա, մեքենաշինություն, մեխանիկա եւ մեքենագիտություն, ռադիո եւ տեղեկատվական համակարգեր, սոցիալ-քաղաքական դիսցիպլիններ եւ ընդհանուր տնտեսագիտություն, տրանսպորտային համակարգեր, քիմիական արդյունաբերություն եւ շրջակա միջավայր, էլեկտրական արդյունաբերություն, էներգետիկա, օտար լեզուներ:
Կայք. www.seua.am/eng
 

Վալերի Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարան

Հիմնվել է 1935թ.:
Ֆակուլտետներ. օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, հունարեն պարսկերեն); ռուսերեն լեզու, գրականություն եւ օտար լեզուներ(անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն); լեզվաբանություն եւ միջմշակութային համագործակցություն (ներառյալ հոգեբանություն, միջազգային տուրիզմ, միջազգային լրագրություն եւ քաղաքագիտություն):
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլն:
Կայք. www.brusov.am
 

Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

Հիմնվել է 1975թ.:
Ֆակուլտետներ. ընդհանուր տնտեսագիտություն, մենեջմենտ, ֆինանսներ եւ հաշվապահություն, առեւտուր եւ մարկետինգ, կիբերնետիկա:
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Կայք. www.ysine.am/eng
 

Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարան

Հիմնվել է 1997թ.:
Ֆակուլտետներ. Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, լրագրություն, սոցիալ-մշակութային սերվիս եւ տուրիզմ, կիրառական ֆիզիկա, իրավագիտություն, բժշկա-կենսաբանական, լեզվաբանության, հոգեբանություն, օտար լեզուներ:
Ուսուցանման լեզու. ռուսերեն:
Կայք. www.rau.am
 

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հիմնվել է 2003թ.:
Ֆակուլտետներ. առեւտուր, մենեջմենթ, իրավագիտություն: 
Ուսուցանման լեզուներ. հայերեն, ֆրանսերեն:
Կայք. ufar.am/U
 

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հիմնվել է 1991:
Ֆակուլտետներ. արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգային կառավարում, համակարգչային եւ ինֆորմագիտություն, առողջապահական գիտություններ, անգլերեն ծրագրեր, իրավագիտություն, բիզնես եւ մենեջմենթ, քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ:
Ուսուցանման լեզու. անգլերեն:
Համալսարանը տալիս է միայն մագիստրոսի աստիճան եւ սերտիֆիկատային ծրագրեր: Ընդունվելու համար դիմորդները պետք է ունենան բակալավրի աստիճան:
Կայք. www.aua.am
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: