• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

05 օգոստոսի, 2026
Օգոստոսի 5-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում:
 
ALADI-ի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն իր խոսքում ողջունել է ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը կառույցի շրջանակներում՝ որպես դիտորդ պետություն՝ ընդգծելով Հայաստանի տնտեսական ներուժի, արտահանման հնարավորությունների և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
 
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի արտահանման ներուժը և տնտեսական հիմնական ցուցանիշները՝ ընդգծելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող գործընթացի կարևորությունը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները:
 
Ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում, ALADI-ում և MERCOSUR-ում Պարագվայի դեսպան Դիդիեր Օլմեդոն՝ շնորհավորելով ՀՀ դեսպանությանը նախաձեռնության համար և վստահության հայտնելով, որ Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել ALADI-ի անդամ պետությունների դեսպաններ, ինչպես նաև՝ ներմուծման ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների հյուրասիրություն:
 
Նշենք, որ ALADI-ն տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն է, որը միավորում է Լատինական Ամերիկայի 13 երկրներ (Արգենտինա, Բրազիլ, Բոլիվիա, Էկվադոր, Կուբա, Կոլումբիա, Մեքսիկա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ, Վենեսուելա) ՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական համագործակցությունը, առևտրի ընդլայնումը և անդամ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները: Հայաստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ է շնորհվել նախորդ տարի:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: