• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ

27 հուլիսի, 2026
Հուլիսի 27-ին դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը:
 
ՀՀ դեսպանն ու Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ երկուստեք ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:
 
Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու կարևորագույն իրադարձությունները:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: