• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սանտա Կրուս քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում անցկացվել է Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնող միջոցառում

25 հուլիսի, 2026
Հուլիսի 25-ին Սանտա Կրուս քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված Ֆրանս-գերմանական մշակութային կենտրոնում անցկացվել է Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության համատեղ նախաձեռնությամբ։
 
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել համատեղության կարգով Բոլիվիայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը և Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը։
 
Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացը և միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման գործում գրանցված հաջողությունները։
 
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացնող տեսահոլովակներ, ինչպես նաև կազմակերպվել է լուսանկարչական ցուցահանդես։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Բոլիվիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կորպուսի անդամներ, խորհրդարանականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների, զբոսաշրջության ոլորտի, ակադեմիական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի անդամներ։
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ընդունելություն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: