• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)

14 հուլիսի, 2026
Հուլիսի 14-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):
 
Նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի շարք այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:
 
Նիստի շրջանակներում դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները: ՀՀ դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:
 
Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը:
 
Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում և վստահություն հայտնելով, որ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: