• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ Ուրուգվայում

24 ապրիլի, 2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 20-24-ն Ուրուգվայում տեղի են ունեցել հիշատակի մի շարք այլ միջոցառումներ:
 
Ապրիլի 20-ին Մոնտեվիդեոյի Armonia ավետարանական եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին մասնակցել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսին՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է հայազգի հայտնի լրագրող Գուստավո Վանեսկահյանի և Armonia ավետարանական եկեղեցու նախաձեռնությամբ։
 
Ապրիլի 22-ին Ուրուգվայի Օրենսդիր պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել և ելույթներով են հանդես եկել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ռոդրիգո Գոնյին և Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը։
Իր ելույթում Ռ. Գոնյին վերահաստատել է Ուրուգվայի հանձնառությունը՝ պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները, պահպանելու պատմական հիշողությունը և նպաստելու Հայաստանի խաղաղ ու արժանապատիվ ապագայի կերտմանը։
ԱՀ նախարար Լուբետկինը նշել է. «Ցեղասպանության հիշողության ծանրությունն այլևս չի պատկանում միայն մեկ ժողովրդին, այլ դարձել է Ուրուգվայի՝ որպես պետության և ազգի, էթիկական և բարոյական գիտակցության մաս։ Այս ոգեկոչումը վերահաստատում է այն պարտավորությունը, որը ձևավորվեց դեռևս 1965 թվականին, երբ Ուրուգվայի խորհրդարանը, որպես աշխարհում առաջինը, խախտեց լռությունը և ողբերգությունը կոչեց իր անունով։ Մեզ համար հիշողության իրավունքն ու պատմական ճշմարտության ճանաչումը հիմնասյուներ են թե՛ ներքին համակեցության, թե՛ արտաքին քաղաքականության համար, իսկ ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է, այլև՝ մեր ինքնության վերահաստատում՝ որպես ապաստանի և արդարության երկիր»։
Միջոցառման մասնակիցներին ուղերձ էր հղել նաև Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեն, որում ընդգծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը, վերապրածների տոկունության արժևորումը և պատմական ճշմարտության ու արդարության պահպանման հանձնառությունը՝ շեշտելով նաև մարդու իրավունքների պաշտպանության և նման ոճրագործությունների կանխման անհրաժեշտությունը։
Միջոցառումն արդեն 25 տարի շարունակ կազմակերպվում է Ներկայացուցիչների պալատի նախագահության և ՀՅԴ Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի կողմից:
 
Ապրիլի 24-ին տեղի է ունեցել Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության (ANEP) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ուրուգվայի մասնաճյուղի կողմից կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ «Հայ նահատակների հիշատակի օրվա» շրջանակում անցկացվող 2026 թվականի կրթական միջոցառումների մեկնարկի արարողությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Հայոց ցեղասպանության թեմայով 2025 թվականի էսսեների մրցույթի հաղթող աշխատանքներն ամփոփող ժողովածուն։
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: