• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը

24 մարտի, 2026
Մարտի 24-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային ժառանգությունը:
 
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ԱՀ նախարարության մշակութային հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սոլեդադ Մարտինեսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալսիրա Սանդովալը։
 
Ներկայացվել է հայկական դուդուկի երաժշտությունը՝ հանրահայտ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև` հայկական քոչարի պարը՝ Ուրուգվայի «Գայանե» պարային համույթի ավագ սերնդի ներկայացուցիչների կատարմամբ։
 
«Սանտոս» պալատի «Պեդրո Ֆիգարի» սրահում ներկայացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար մինչև ս.թ. մարտի 27-ը։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, ԱՀ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: