• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանի հանդիպումը Fexpocruz-ի գլխավոր տնօրեն Ռաուլ Ստրաուսի հետ

10 նոյեմբերի, 2025
Նոյեմբերի 10-ին դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Fexpocruz և հանդիպում ունեցել գլխավոր տնօրեն Ռաուլ Ստրաուսի հետ, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Բոլիվիայի միջև համագործակցության հնարավոր ոլորտներին վերաբերող թեմաներ՝ երկկողմ կապերի ամրապնդման և երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և մշակութային փոխանակումների խթանման նպատակով։
 
Fexpocruz-ը Բոլիվիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Սանտա Կրուսի Արդյունաբերության, առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության պալատի (CAINCO) և Արևելքի գյուղատնտեսական պալատի (CAO) կողմից ղեկավարվող հաստատություն է։ Այն ստեղծվել է 1962 թ. և այդ ժամանակվանից ի վեր կենտրոնացել է ձեռներեցներին, գործարարներին և այցելուներին միավորող քաղաքական, սոցիալական և տնտեսական բնույթի տոնավաճառների և միջոցառումների կազմակերպման վրա:
 
Fexpocruz-ը նաև հանդիսանում է Լատինական Ամերիկայի խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառներից մեկի՝ Expocruz-ի կազմակերպիչը, որը միավորում է տարբեր երկրների ընկերությունների, կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչների՝ նպաստելով առևտրի, ներդրումների և միջազգային համագործակցության զարգացմանը: Expocruz-ը տարեկան ունենում է 500.000-ից ավելի այցելու:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: