• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պարագվայի Հանրապետությունում համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին:

20 օգոստոսի, 2025

Օգոստոսի 20-ին Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին:

Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
 
Պարագվայի նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսը նաև շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ մաղթելով, որ այն տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման սկիզբ հանդիսանա:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: