• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Մոնտեվիդեոյում

19 սեպտեմբերի, 2024
Սեպտեմբերի 19-ին Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն՝ ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և ելույթներով են հանդես եկել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանը: Ներկա են գտնվել նաև Ուրուգվայի փոստի նախագահ Իվո Գոնսալեսը, Ազգային նավատորմի գլխավոր հրամանատար Խորխե Վիլսոնը, արտաքին հարաբերությունների նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, երկրում հավատարմագրված մեծաթիվ օտարերկրյա դեսպաններ, բազմաթիվ խորհրդարանականներ, գործադիր մարմնի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը վարել է հայտնի հաղորդավար, հասարակական գործիչ, Հանրապետության համալսարանի դասախոս Խորխե Լենոբլեն, լուսաբանվել է Ուրուգվայի ամենադիտվող լրատվական հաղորդման՝ Canal 10-ի Subrayado-ի եթերում:
 
Իր ելույթում դեսպան Մարիամ Գևորգյանն անդրադարձել է անկախության 33 տարիների ձեռքբերումներին և դժվարություններին, Հայաստանի առջև ներկայումս ծառացած մարտահրավերներին և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին, հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին և ուրուգվայահայ համայնքին: Այնուհետ ելույթով է հանդես եկել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին: Շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ՝ վերջինս բարձր է գնահատել Ուրուգվայում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացումը և Հայաստանի Անկախության տոնն առաջին անգամ ՀՀ դեսպանի հետ նշելու հանգամանքը: Օմար Պագանինին առանձնահատուկ ընդգծել է սիրված և հարգված ուրուգվայահայ համայնքի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, վստահություն է հայտնել, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները շարունակելու են զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտներում:
Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանը ևս շնորհավորել են Անկախության տոնի կապակցությամբ, ինչպես նաև՝ ջերմությամբ են հիշել բոլորովին վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցը և կիսվել են տպավորություններով, համակարծիք են եղել, որ Հայաստանին և Ուրուգվային միավորող երկարամյա բարեկամական կապերը շարունակելու են ամրապնդվել:
 
Միջոցառման շրջանակներում ներկայացվել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես, պարային և երաժշտական կատարումներով են հանդես եկել Ուրուգվայում գործող «Գայանե» հայկական պարերի համույթը և «Երևան 50» երաժշտական խումբը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: