• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիին

03 հուլիսի, 2024
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 3-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
 
Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ուրուգվայի ԱՀ նախարարը ՀՀ դեսպանին հաջողություններ է մաղթել իր առաքելության մեջ և վստահություն է հայտնել, որ Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանի հավատարմագրումը նոր էջ է բացելու հայ-ուրուգվայական երկկողմ հարաբերություններում՝ դրանց ավանդաբար բարեկամական բնույթին համապատասխան:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ծրագրերի շուրջ՝ համակարծիք լինելով, որ Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության գործունեությունը և նրա ակտիվ ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում նոր հնարավորություններ են ընձեռելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության չբացահայտված ներուժը հայտնաբերելու համար:
 
Հանդիպման շրջանակներում ՀՀ դեսպանը Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և երկարատև խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված Հայաստանի ջանքերն ու նախագծերը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: