• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուի հետ

15 դեկտեմբերի, 2023

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է նախագահների հանդիպումը:

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուն ողջունել է Հանրապետության նախագահի այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն և շեշտել, որ նման այցելությունները վերստին հաստատում են երկու երկրների ու ժողովուրդների միջև բազմամյա բարեկամությունն ու սերտ հարաբերությունները:
Ուրուգվայի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Ուրուգվայի հայկական համայնքն իր նշանակալի դերն է խաղացել ինչպես Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխգործակցության զարգացման, այնպես էլ Ուրուգվայի պետության կայացման գործում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից:
Վահագն Խաչատուրյանը նաև՝ ի դեմս Լուիս Լակաժե Պոուի շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի պետությանն ու ժողովրդին Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչելու և ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին աջակցելու համար:

Զրույցի ընթացքում Ուրուգվայի նախագահն իր խոսքում շեշտել է, որ Ուրուգվայում ուշադրությամբ հետևում է հարավկովկասյան տարածաշրջանում զարգացումներին: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրողությունների և առկա իրադրության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կողմից արվող քայլերին ու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և ընդգծվել է փոխգործակցության շարունակական զարգացման խթանման կարևորությունը: Այս կապակցությամբ Ուրուգվայի նախագահն ընդգծել է, որ միջազգային հարթակներում Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ուրուգվայի բոլոր քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների միջև սերտ բարեկամական կապերի առկայության մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: