• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում

24 ապրիլի, 2026
Ապրիլի 24-ին դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
 
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել դեսպան Մարիամ Գևորգյանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետ Մարիո Բերգարան։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք խորհրդարանականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը, Ուրուգվայի հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ուրուգվայահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոնտեվիդեոյի՝ «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոցի և Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Նուբարյան» վարժարանի ղեկավար կազմն ու աշակերտները:
 
Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպության կողմից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: