• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայի Խաղողագործության և գինեգործության ազգային ինստիտուտ (INAVI)

04 մարտի, 2026
Դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայի Խաղողագործության և գինեգործության ազգային ինստիտուտ (INAVI)
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 4-ին դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայի Խաղողագործության և գինեգործության ազգային ինստիտուտ (INAVI) և հանդիպում ունեցել նախագահ Դիեգո Սպինոլիո Պերդոմոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև INAVI-ի փոխնախագահ Նիկոլաս Մոնֆորտեն և մարկետինգի մենեջեր Պաուլա Վիլան։
 
Զրուցակիցներն անդրադարձել են գինեգործության և էնոտուրիզմի ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ծավալման հեռանկարներին։
 
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում գինեգործության հազարամյա պատմությունը՝ ընդգծելով, որ հենց Հայաստանում է գտնվում երբևէ հայտնաբերված ամենահին գինեգործարանը՝ Արենի-1-ը։
Դեսպան Գևորգյանը նաև նշել է, որ գինեգործությունն աստիճանաբար դառնում է Հայաստանի տնտեսության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: