• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ուրուգվայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառում

26 փետրվարի, 2026

Փետրվարի 26-ին Ուրուգվայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել «Հայաստանը՝ պարտադիր այցելելու վայր» խորագրով միջոցառումը, որի ընթացքում Ուրուգվայի խոշոր և ճանաչված զբոսաշրջային գործակալություններից մեկը՝ Hiperviajes-ը, հայտարարել է Հայաստանը՝ որպես նոր և հեռանկարային զբոսաշրջային ուղղություն, իր առաջարկների ցանկում ներառելու մասին։

Դեսպան Գևորգյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի արձանագրած առաջընթացին, կառավարության կողմից իրականացվող ռազմավարությանը և բարեփոխումներին, ինչպես նաև՝ երկրի հարուստ մշակութային ժառանգությանը, բնական գեղեցկություններին և բազմազան զբոսաշրջային հնարավորություններին։ ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով պատմամշակութային արժեքներով հարուստ, անվտանգ և զարգացած ենթակառուցվածքներով երկիր, առաջացնում է աճող հետաքրքրություն միջազգային զբոսաշրջիկների շրջանում՝ ներկայացնելով նաև վերջին տարիների վիճակագրական տվյալները:
 
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Hiperviajes ընկերության գործադիր տնօրեն Ֆերնանդո Ռիվասը, կորպորատիվ ղեկավար Անդրեա Բեժոլիոն և վաճառքի պատասխանատու Էուխենիա Կալվետտեն՝ ներկայացնելով Հայաստան այցելության հնարավորությունները, առաջարկվող երթուղիները և տարվա բոլոր եղանակների համար նախատեսված զբոսաշրջային առաջարկները։
 
Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարության, Զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի և զբոսաշրջային ոլորտի երկու տասնյակից ավելի ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ սենատոր, Զբոսաշրջության նախկին նախարար Լիլիամ Կեչիչյանը:
 
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական ուտեստների հյուրասիրություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: