• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Պունտա դել Էստեի քաղաքապետարանում տեղի է ունեցել Իջևան քաղաքին նվիրված՝ «Իջևան. 100 քանդակների քաղաք» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը

18 փետրվարի, 2026
Փետրվարի 18-ին Պունտա դել Էստեի քաղաքապետարանում տեղի է ունեցել Իջևան քաղաքին նվիրված՝ «Իջևան. 100 քանդակների քաղաք» լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ողջույնի խոսքերով հանդես են եկել դեսպան Մարիամ Գևորգյանը և քաղաքապետ Խավիեր Կարբաժալը:
 
Դեսպան Գևորգյանն ընդգծել է, որ ցուցահանդեսը հանդիսանում է մշակութային կամուրջ երկու քաղաքների միջև՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ ճանաչողության, երկխոսության և համագործակցության խորացման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Պունտա դել Էստեի քաղաքապետին և Իջևանի համայնքապետարանին՝ ցուցահանդեսի իրականացմանն աջակցելու համար:
 
Քաղաքապետ Կարբաժալը նշել է, որ նախաձեռնությունը կարևոր հարթակ է Իջևանի ճանաչելիության բարձրացման և երկու քաղաքների միջև գործնական համագործակցության ակտիվացման համար։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Պունտա դել Էստեում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը, Բոլիվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև փետրվարի 21-ը:
 
Նախաձեռնությունն իրականացվում է Իջևան և Պունտա դել Էստե քաղաքների միջև 2018 թ. ստորագրված համագործակցության և բարեկամության համաձայնագրի շրջանակներում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: