• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Մոնտեվիդեոյում

17 սեպտեմբերի, 2025
Սեպտեմբերի 17-ին ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբելայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեն, Գերագույն դատարանի նախագահ Ջոն Պերես Բրիգնանին, Ազգային փոստի նախագահ Գաբրիել Բոնֆրիսկոն, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
Դեսպան Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ Անկախության տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ 34 տարի առաջ հայ ժողովուրդն իրականացրեց ազատ և ինքնիշխան ապրելու իր երազանքը: Ընդգծելով հայ-ուրուգվայական հարաբերությունների գերազանց մակարդակը և երկու ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը՝ ՀՀ դեսպանը կարևորեց վերջին տարիներին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ձեռքբերումները, բարձրաստիճան փոխայցելությունները:
 
Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման գործընթացին:
 
Ամփոփելով ելույթը՝ դեսպան Գևորգյանը գովասանքի և երախտիքի խոսքեր հղեց ուրուգվայահայ համայնքին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
 
Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկան «Շիրազ» և «Գայանե» պարային համույթները:
 
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի արտոնմամբ՝ միջոցառման ընթացքում Սահմանադրության հրապարակը լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: