• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարությունում տեղի է ունեցել «Բացահայտիʼր Հայաստանը» խորագրով միջոցառում

04 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 4-ին Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի զբոսաշրջությանը, որին բացման խոսքերով հանդես են եկել դեսպան Մարիամ Գևորգյանն ու Զբոսաշրջության նախարար Պաբլո Մենոնին:

«Բացահայտիʼր Հայաստանը» խորագրով միջոցառմանը դեսպան Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի զբոսաշրջային գրավչություններին՝ շեշտելով, որ հազարամյակների պատմությունն ու մշակութային ժառանգությունը, համադրվելով ժամանակակից կյանքի ու նորարարության հետ, Հայաստանը դարձնում են բացառիկ զբոսաշրջային ուղղություն:
 
ՀՀ դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի զբոսաշրջային քաղաքականությանը և վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում արձանագրված տպավորիչ աճին՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:
Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարին՝ դեսպանության այս նախաձեռնությանն աջակցելու և միջոցառմանը ներկա գտնվելու համար:
 
Նախարար Մենոնին շեշտել է, որ մեծ ուրախություն է հյուրընկալել Հայաստանի մասին այս միջոցառումը՝ նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ավելին իմանալ Հայաստանի հարուստ պատմության ու մշակույթի, ինչպես նաև՝ նրա տեսարժան վայրերի մասին: Ուրուգվայի Զբոսաշրջության նախարարը նաև ընդգծել է ուրուգվայահայ համայնքի կարևորությունը և ուրուգվայցիների բարեկամական վերաբերմունքը նրա նկատմամբ:
 
Ուրուգվայի Հանրապետության համալսարանում հայոց լեզվի և մշակույթի դասընթացի դասախոս, պրոֆեսոր Հովհաննես Բոդուկյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը և Հայաստանի զբոսաշրջությանն առնչվող մի շարք տեղեկություններ:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Զբոսաշրջության ազգային տնօրեն Կրիստիան Պոսը, խորհրդարանականներ, այդ թվում՝ սենատոր, Զբոսաշրջության նախկին նախարար Լիլիամ Կեչիչյանը, Արտաքին հարաբերությունների նախարարության և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
 
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական ուտեստների և գինիների հյուրասիրություն:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: