• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մոնտեվիդեոյի Նախակոլումբյան և բնիկ արվեստի թանգարանում՝ MAPI-ում, տեղի է ունեցել հայկական տարազների լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը

25 հունիսի, 2025

Հունիսի 25-ին Մոնտեվիդեոյի Նախակոլումբյան և բնիկ արվեստի թանգարանում՝ MAPI-ում, տեղի է ունեցել հայկական տարազների լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ելույթներով են հանդես եկել դեսպան Մարիամ Գևորգյանն ու թանգարանի տնօրեն Ֆակունդո դե Ալմեիդան:

Դեսպան Գևորգյանն անդրադարձել է տարազի պատմությանը, նրա տարբեր տարրերի նշանակությանը և մեր օրերում տարազի կիրառման առանձնահատկություններին:
 
Թանգարանի տնօրեն Ֆակունդո դե Ալմեիդան նշել է, որ հայկական ազգային հագուստի ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ավելին իմանալ Հայաստանի մասին՝ շեշտելով, որ Ուրուգվայը միշտ սերտ կապեր է ունեցել Հայաստանի և ուրուգվայահայ համայնքի հետ:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք օտարերկրյա դեսպաններ, Արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
 
Դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Տերյան մշակութային կենտրոն»-ին՝ համագործակցության և ցուցահանդեսը հնարավոր դարձնելու համար:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: