• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մարիամ Գևորգյանն Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) կենտրոնակայանում մասնակցել է Ուրուգվայի ORT համալսարանի կողմից կազմակերպված «Մշակութային փոխանակում.դիվանագիտությունը միջոցառումների միջոցով» միջոցառմանը

24 հունիսի, 2025

Հունիսի 24-ին դեսպան Մարիամ Գևորգյանն Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) կենտրոնակայանում մասնակցել է Ուրուգվայի ORT համալսարանի կողմից կազմակերպված «Մշակութային փոխանակում.դիվանագիտությունը միջոցառումների միջոցով» միջոցառմանը, որի ընթացքում խոսել է Հայաստանի արարողակարգային առանձնահատկությունների, օտարերկրյա պատվիրակությունների այցերի կազմակերպման և դրանց ընթացքում մշակութային օրակարգի ներառման մասին:

Դեսպան Գևորգյանը պատմել է նաև Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հիմնադրման և բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպման գործընթացում իր ունեցած փորձի մասին:
 
Միջոցառման մյուս բանախոսներն էին Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի (ALADI) գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Ուրուգվայի Պետական արարողակարգի պետ Ֆրանսիսկո Պուրիֆիկատտին և Ուրուգվայում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Կոյը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: