• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում

24 ապրիլի, 2025
Ապրիլի 24-ին դեսպան Մարիամ Գևորգյանը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատ նախագահ Կարոլինա Կոսսեն, Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրը, Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Լակաժե Էռեռան, Արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վալերիա Սուկասին, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, Ուրուգվայի հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ուրուգվայահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի՝ «Հայաստան» անունը կրող թիվ 156 դպրոցի ղեկավար կազմն ու աշակերտները:
 
Միջոցառման հիմնական բանախոսը ԱՀ նախարարի տեղակալ Վալերիա Սուկասին էր, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության դրվագներին և դրան հաջորդած ժամանակահատվածում հայերի ներգաղթին Ուրուգվայ, ինչպես նաև՝ Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում, շեշտել հայ-ուրուգվայական հարաբերությունների բարեկամական բնույթն ու դրանց շարունակական ամրապնդումը:
 
«Ուրուգվայը Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում է զարգացում և բարեկեցություն՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության շրջանակներում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության հարգման վրա, ներառյալ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան»,-ընդգծել է ԱՀ նախարարի տեղակալ Վալերիա Սուկասին:
 
Միջոցառումը կազմակերպել էր Ուրուգվայի հայկական բազմաինստիտուցիոնալ կազմակերպությունը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: