• Հայերեն
  • Español
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Մոնտեվիդեոյում

10 դեկտեմբերի, 2024
Դեկտեմբերի 10-ին Մոնտեվիդեոյի «Սիտառոսա» համերգասրահում մենակատարներ Ինգա Արշակյանի և Գոռ Սուջյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին: Համերգը կազմակերպել էր Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների բարձր հովանու ներքո: Համերգային ծրագիրը ներառում էր Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումները:
 
Ողջույնի խոսքերով հանդես եկան Ուրուգվայում Հայաստանի դեսպան Մարիամ Գևորգյանն ու Ֆրանսիայի դեսպան Ժան-Պոլ Սեյտրեն: Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, բազմաթիվ օտարերկրյա դեսպաններ, ԱՀ նախարարության, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի պաշտոնյաներ, խորհրդարանականներ, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչներ և այլոք:
 
Համերգին հետևեց պաշտոնական ընդունելություն՝ հայկական ուտեստների և գինիների հյուրասիրությամբ:
 
Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ռամոն Մասինի փողոց 3178, Պոսիտոս, 113000, Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: